Հայաստանը աշխարհի մնացած բոլոր երկրների նման ունի վերլուծաբանների մի խումբ որի հիմնական գործը ժամանակ առ ժամանակ հասարակության դատին բանավեճերի համար կեղծ օրակարգեր մտածելն ու առաջադրելն է։ Այդ օրակարգերը օդից չեն վերցվում ու հնարվում։ Օգտագործվում են պատեհ առիթները և հնթացս մատուցվում են ժողովրդին։ Կարող եմ թվարկել իմ նկատած այդպիսի կեղծ օրակարգերը։ Ասենք օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների այս կամ այն դեպքը, կամ հասարակության համար նկատելի այս կամ այն անձի անձնական ու հասարակական գործունեության այս կամ այն դիպվածը, հայ-ռուսական հարաբերությունների հարցը և այլն։ Սա արվում է հասարակության ուշադրությունը անկարևոր հարցերով զբաղեցնելու և իշխողների համար վտանգավոր թեմաների քննարկումից շեղելու նպատակներով։
Լինում են մարդիկ ովքեր հասկանում են օրակարգի կեղծ լինելը և խուսափում են խաբեության կարթը կուլ տալուց։ Լավ կլինի որպեսզի ուշադիր լինեք և չենթարկվեք այդ կեղծ օրակարգերով առաջադրվող բանավեճերին ու ձեր ուշադրության կենտրում պահեք հասարակության համար կարևոր նշանակության դեպքերն ու իրադարձությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: