Tert.am-ը գրում է.

Իսպանիան կրկին ճանաչվել է լավագույն լողափերն ունեցող երկիրն աշխարհում` գերազանցելով իր իսկ ռեկորդը նշված  որակյալ լողափնյա վայրերի քանակով:

Ինչպես հայտնում է Euromag-ը`  այս տարի իսպանական լողափերի ընդհանուր քանակը, որոնք նշվել են երկնագույն դրոշակով (լողալու համար հանրային տարածքների բարձրագույն գնահատական` ըստ էկոլոգիական և մաքրության ոլորտների), հասել է 586-ի:


Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 577, որն ամենաբարձրն էր համարվում ողջ աշխարհի երկրների շարքում:


Այս տարի Իսպանիան նոր ռեկորդ է սահմանել` կրկին դառնալով լավագույն երկիրը լողափնյա հանգստի համար: Այս տիտղոսը Իսպանիան պահպանում է 3 տասնամյակների ընթացքում` 1987-ին հաշվարկ իրականացնելու մեկնարկից ի վեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել