«Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ ավելի մեծ խղճահարություն է հանդես բերվում կետերի, փոկերի և կրիաների նկատմամբ, քան 23 միլիոն սիրիացիների ճակատագրի: Ցավում եմ նրանց համար, ովքեր սեփական հարմարավետությունը և բարեկեցությունը ավելի բարձր են ընդունում մարդկանց գոյատևման համար պայքարից: Ցավում եմ նրանց համար, ովքեր նայում են փախստականների գրպաններին և զարդարանքներին: Այդ ամենը գաղութարարության և ստրկության ժամանակաշրջանի մտածելակերպ է»: Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է` ելույթ ունենալով Քոջաելիում: Նրա խոսքերը փոխանցում է Anadolu գործակալությունը:

Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել Բանգլադեշում «Ջամաթ-ի-Իսլամ» կուսակցության առաջնորդ Մատուրա Ռահման Նիզամիի մահապատժի վրա:

«Ավելորդ բառերի կարիք չկա, թող բռնակալները լինեն դժոխքում: Ինչ-որ մեկը բարձրացրե՞ց իր ձայնը: Ոչ: Բարձրացրի՞ն իրենց ձայնը նրանք, ովքեր պնդում են, որ հավատում են ժողովրդավարությանը: Ոչ: Սակայն եթե այդպիսի բան պատահեր Արևմուտքում, փոթորիկ կբարձրանար: Սակայն այն բանի համար, որ զոհվածը մուսուլման էր, մուսուլման առաջնորդ, բոլորը միայն քմծիծաղեցին և ծափահարեցին, ինչպես դա եղել է Սիրիայի դեպքում»,- ասել է Էրդողանը` նշելով 73-ամյա քաղաքական գործչի մահապատիժը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել