Lurer.com-ը գրում է.

Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը միությանը կոչ է արել չաջակցել Թուրքիայի` Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու պլանին: Այդ մասին նա հայտնել է Die Welt-ին տված հարցազրույցում:

Չիժովը վստահ չէ, թե գոտիները կօգտագործվեն մարդասիրական նպատակներով:

«Ավելի շուտ, դրանք արմատական իսլամիստների թաքնվելու վայր կդառնան, որոնք այնտեղ սպառազինություն, բուժօգնություն կստանան, իսկ հետո դարձյալ կգնան պատերազմելու: Դա ավելի կերկարաձգի Սիրիայում սպանդը», — հայտնել է մշտական ներկայացուցիչը:

Չիժովը ենթադրում է, որ ԵՄ-ի կողմից Թուրքիային այդ հարցում օգնության տրամադրումը «խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»: Նրա խոսքով, նման գործողությունները հակասում են ժնևյան խաղաղ համաձայնագրերին և «հազիվ թե նպաստեն ԵՄ-ի հավակնությունների ապրապնդմանը որպես Մերձավոր Արևելքում անկախ եւ պատասխանատու խաղացողի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել