Tert.am-ը գրում է.
Հեծանվավազքի խճուղու Հայաստանի առաջնության մրցումային երկրորդ օրը մարզիկները մրցեցին 119 կմ խմբակային մրցավազքում,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մեծահասակների պայքարում հաղթող ճանաչվեց Մհեր Մկրտչյանը: Արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճեցին Դավիթ Մկրտչյանը եւ Էդգար Սարգսյանը: Երիտասարդների մրցավազքում լավագույն արդյունք գրանցեց Պավել Ստեփանյանը, իսկ նրան հաջորդեցին Ռոբերտ Խաչատրյանը եւ Վալոդյա Ջուլակյանը:
Մայիսի 14-ին պատանիների խմբակային մրցավազքն է, իսկ մրցումների վերջին օրը՝ մայիսի 15-ին, կլինի կրիտերիում ձեւը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/13/hecaniv/2019758
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել