Lurer.com-ը գրում է.
Ուկրաինայի Գերագույն ռադայում այսօր պատգամավորների միջև տեղի է ունեցել հերթական վեճը, որի համար առիթ էր դարձել «Ընդդիմադիր բլոկ» խմբակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Վիկուլի ելույթը: Նա իր գործընկերներին դիմել է ռուսերեն, ինչը բարկացրել է նրանցից մի քանիսին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
«Ժողովրդական ճակատ» խմբակցության պատգամավոր Յուրի Տիմոշենկոն փորձել է Վիկուլին հրելով հեռացնել տրիբունայից, ու նրանց միջև ընդհարում է եղել: Դրա պատճառով առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոն ժամանակից շուտ փակել է նիստը, ինչն էլ իր հերթին առաջացրել է որոշ պատգամավորների դժգոհությունը:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=222598&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



