Panorama.am-ը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քույր և եղբայր Արմենակյանների սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված  միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ մայիսի 13-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում,  կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրենց  բնակարանում դանակահարվել են քույր և եղբայրը:  Ձախ թիկնային հետին մակերեսին ստացած վնասվածքի հետևանքով  աղջիկը տեղում մահացել է, իսկ վերջինիս եղբայրը  կրծքավանդակի շրջանում ստացած կտրած-ծակած վերքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել