Հեռուստատեսութեան ոլորտում առկայ ազգային դաւադրութիւնը շարունակւում է արդէն տարիներ շարունակ:
Տարիներ ի վեր բազմաթիւ մտաւորականներ, քաղաքացիներ յանդէս են եկել վերլուծական, գիտական, քննադատական հոդուածներով եւ մատնանշել այն բոլոր բացայայտ սխալները, որոնք կործանարար ազդեցութիւն են թողնում յատկապէս մատաղ սերունդի վրայ:
Բայց տարիների ընթացքում դրանք ոչ թէ մեղմանում են, այլ հակառակը՝ ծաւալւում եմ:
Տեսնում եմ, որ պետական կառոյցներն էլ ի զօրու չեն լուծել այս խնդիրները, որքան էլ որ հասկանում են խնդրի կարևորութիւնն ու հրատապութիւնը:
Անհրաժեշտ է շուտափոյթ լուծում տալ այս մեծ բացին, հակառակ դէպքում այն կարող է անկանխատեսելի սցենարներ ծնել:
յ.գ. Հեռուստասերիալիստներ, խորհուրդ չեմ տալիս փորձել հայու համբերութիւնը:
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/463962.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել