Հյուսիսիում հակառակորդը մինչեւ ժամը հինգը հանգիստ էր մնում։ Հետո ակտիվացել է, մերոնք պատասխանել են։ Սա վատ սովորություն է դառնում։ Նրանք խփում են, մերոնք պատասխանում են։ Պետք է փոփոխություն մտցնել այս հերթականության մեջ։ Հակառակորդը հրադադարն ամեն օր խախտում է, ամեն օր։ Մի ուժեղ հարված է պետք, ապրիլի 28-ի հարվածից ավելի ուժեղ։ Նրանք դրանից հետո մի քանի օր որոշ չափով խելոքացել էին։ Ուրեմն հաջորդ հարվածն ավելի ուժգին պետք է լինի։ Առաջին պատերազմի դասերը լավագույնն են, դրանցից ավելի լավը չենք կարող մտածել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել