Lurer.com-ը գրում է.

Ռումինիայի նախկին ռազմաօդային «Դևեսելու» բազայում (Բուխարեստից 180 կմ հեռու) երեկ կայացել է Հակահրթիռային պաշտպանության համալիրի բացման պաշտոնական արարողությունը: Դա ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում ՀՀՊ համակարգերի տեղակայման գլոբալ ծրագրերի գլխավոր փուլերից մեկն է:

Պենտագոնի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Վորկի խոսքով՝ այդ համալիրը կրում է բացառապես պաշտպանողական բնույթ ու չի սպառնում Ռուսաստանի անվտանգությանը:

«Խոսքն ԱՄՆ ռազմական ուժերի ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների պաշտպանության մասին է Եվրոպայում, որի նպատակն է պաշտպանվել մերձավորարևելյան տարածաշրջանի բալիստիկ հրթիռներից: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ կրկնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը՝ մենք առաջարկել ենք Ռուսաստանին տրամադրել բոլոր տեխնիկական բնութագրիչները»,- հայտարարել է Վորկը:

Մոսկվայի համար Ռումինիայի հարավում գտնվող բազան սպառնալիք է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել