Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մազիչ Լորան Բլանը մեկնաբանել է թիմի առաջատար Զլատան Իբրահիմովիչի՝ ակումբային գրանցումը փոխելու մասին հայտարարությունը։

34-ամյա հարձակվողը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2012 թվականից։ Ֆրանսիական ակումբում անցկացրած 178 խաղում նա խփել է 152 գոլ։

«Զլատանը զգալիորեն առաջ տարավ ակումբը։ Հաջողություն եմ մաղթում նրան։ Պետք է առաջ շարժվել, սկսել նոր շրջան, մտածել ապագայի մասին»,- Բլանի խոսքերը մեջբերում է France Football-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել