Panorama.am-ը գրում է.
Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում գրված է, որ ամուսնական տարիքի ցանկացած քաղաքացիներն իրավունք ունեն իրենց սեռաբջիջները և սաղմը վերարտադրողական նպատակով հանձնել համապատասխան առողջապահական հաստատություններ:
Այսինքն սա նոր բան չէ, մարդու իրավունք է, այլ ոչ թե պարտավորություն կամ պարտականություն,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը՝ պատասխանելով հարցին, ի՞նչ կարծիքի եք Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության մասին, որով առաջարկվում է երաշխիքներ տալ զինծառայողների սեռաբջիջը պահպանելու համար:
«Այդ նույն կետում նշված են այն բոլոր դեպքերը, երբ կա վտանգ կորցնելու սերնդարարման ունակությունը՝ աշխատում է վտանգավոր արտադրությունում, ատոմակայանում, գնում է զինծառության և կարող է հաշմանդամ լինել, ողնուղեղային խնդիրներ ունենալ, այսինքն կվերադառնա, կապրի, բայց կարող է սերնդարարման ունակությունը կորցրած լինի, այս բոլոր անձանց պետությունը պետք է օժանդակի ցանկության դեպքում: Եթե մարդն ուզում է իր սպերման հանձել, 2-3 տարի հետ վերադառնալուց հետո օգտագործել, պետք է պետությունը երաշխավորի»,- ասաց նա՝ կրկին ընդգծելով, որ մարդու իրավունքն է, իսկ պարտադիր լինելուն դեմ է:
«Կոնկրետ դեպքում՝ տղան հանձնեց սպերման: Աստված մի արասցե, կարող է և զոհվեց բանակում: Սպերման մնաց, ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք օգտագործելու: Մենք պետք է վերցնենք սուրագատ մա՞յր: Ծնվի երեխա, ով ոչ հայ, ոչ մայր ունենա՞: Մենք չենք կարող թույլ տալ, որ նման երեխաներ ծնվեն: Մեծանալու է նա, դառնալու է քաղաքացի: Ովքե՞ր են իր ծնողները»,- նշեց Գ. Ավագյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



