Ամերիկյան ոստիկանությունը փնտրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների թնդանոթ գողացողներին։ Այն գողացվել է Ռիչմոնդի (Կալիֆոռնիա) վետերանների հիշատակի թանգարանից։ Համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է ոստիկանության տեղի դեպարտամենտի ֆեյսբուքյան էջում։
Գողությունը կատարվել է մայիսի 1-ին։ Կասկածյալները թնդանոթը տեղափոխել են արծաթագույն բեռնատարով։ Ոստիկանությունում նշել են, որ 1 տոննա կշռող և 150 սմ երկարությամբ թնդանոթը գտնվել է թանգարանի տարածքում 1947 թվականից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



