Հայաստանում մոնոպոլիաներ կազմաքանդելը մեկ օրվա գործ է՝ դրա համար անհրաժեշտ է ընդամենը քաղաքական կամք: Որոշվում է, ասենք, որ բանան ու նարինջ բերելու է ոչ միայն Քեթրին գրուպը, այլ յուրաքանչյուր ընկերություն, որը ցանկություն ունի մտնելու այդ շուկան: Եվ պատկերացրեք, որ մեկ ամսվա ընթացքում այնքան գործարար կզբաղվի այդ հարցով, որ կսկսեն նույնիսկ միմյանց խանգարել. այդպես է, չէ՞ մեր երկրում, երբ մեկը ինչ-որ տեղ ինչ-որ գործ է դնում, հարևանությամբ «ծլում» են ուրիշները: Միակ մոնոպոլիան, որ կարելի է թույլ տալ՝ դա շաքարի հումքինն է, որպեսզի աշխատի Ախուրյանի շաքարի ճակնդեղի վերամշակման գործարանը՝ ապահովելով աշխատատեղեր և ըստ այդմ որոշակի եկամուտներ աղքատ այդ տարածքում: Իհարկե, իրական հումք ներկրելն ու գործարան աշխատեցնելը կնվազեցնի «Մալաթիայի շրջանի բարերարի» եկամուտները, բայց առանց դրա մոնոպոլիաների դեմ պայքար ուղղակի չի ստացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել