Araratnews.am-ը գրում է.
Ուկրաինայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները պայմանավորվել են խորացնել համագործակցությունը, տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները` վկայակոչելով Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայությանը:
«Ուկրաինայի և Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարարներն առաջարկել են պաշտպանության ոլորտում հետագա համագործակցության շուրջ միասնական գործողությունների ծրագիր մշակել, որը կվերաբերի ռազմա-տեխնիկական համագործակցությանը, լոգիստիկ ապահովմանը, անձնակազմի պատրաստությանը, ռազմարդյունաբերական համալիրին, ինչպես նաև Սև ծովի ավազանում համատեղ գործողություններին»,- ասվում է Ուկրաինայի ՊՆ հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի և Թուրքիայի ՊՆ նախարարները հանդիպումից հետո պայմանավորվել են համապատասխան փաստաթղթեր պատրաստել և ստորագրել հաջորդ հանդիպման ժամանակ: