Panorama.am-ը գրում է.
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում օտարերկրացի դիվանագետների առջև իր ելույթում պաղեստինցիների հետ հակամարտության կարգավորման շուրջ ուղիղ բանակցությունների վերսկսման գործում խնդրել է միջազգային հանրության աջակցությունը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխացմամբ`Նեթանյահուն կրկնել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի հետ ցանկացած ժանանակ և տեղ հանդիպելու առաջարկը և դժգոհել, որ իր խաղաղության կոչերն մնում են անպատասխան:
«Ես իսկապես պատրաստ եմ դա անել այստեղ և հիմա: Հանդիպել նախագահ Աբասի հետ այսօր Երուսաղեմում: Եթե նա ցանկանա՝ Ռամալլահում: Եթե ձեզնից ինչ-որ մեկն ուզում է հանդիպման այլ վայր առաջարկել, խնդրեմ, կարելի է ուրիշ վայրում էլ հանդիպել: Հիմա, այսօր, այլ ոչ թե հաջորդ շաբաթ»,- նշել է Նեթանյահուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



