Tert.am-ը գրում է.

Մայիսին պլանավորված չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան։ Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել են Կրեմլից։

Նշվում է, որ հաղորդագրություններն այն մասին, թե մայիսին Պուտինը կայցելի Ադրբեջան, չեն հաստատվում։ «Այս ամիս Ռուսաստանի նախագահի այց Բաքու չի պլանավորվում»,-ասել են Կրեմլից։

Դիվանագիտական աղբյուրները, սակայն, չեն բացառել, որ մինչև ամառվա վերջ Պուտինն Ադրբեջան կայցելի։ Հավանաբար դա կապված կլինի Ադրբեջանի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների եռակողմ հանդիպմանը մասնակցելու հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել