Panorama.am-ը գրում է.
Հայկական ավանդական ընտանիքի մոդելը 1988 թվականից հետո փոխվել է,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը:
Նա նշեց, որ, հիմնվելով սեփական հետազոտությունների վրա, ղարաբաղյան պատերազմը, սոցիալական վիճակը, աշխարհում տեղի ունեցած փոփոխություններն հայկական ընտանիքների վրա ազդեցություն են ունեցել:
«Պատերազմում ունեցանք զոհեր, եղան նաև վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած տղամարդիկ, որն իր հետ բերեց այն վիճակը, երբ կինը նույնպես դարձավ ընտանիքի կերակրող: Սա բերեց իր հետ նոր խնդիրներ»,- ասաց հոգեբանը:
Ի.Ծատուրյանի խոսքով, եթե մինչև 1988 թվականը Հայաստանում ամուսնալուծությունները վախեցնող տոկոս չէր կազմում, այժմ իրավիճակն այլ է: Տարբեր տեղերից հավաքած տվյալների վրա հիմնվելով՝ նա նշեց, որ 2013-ին 1000 ամուսնության դեպքում գրանցվել է 205 ամուսնալուծություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



