Araratnews.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին պարգևատրել են Tesco սուպերմարկետի կտրոնով, քանի որ նրա ձին հաղթել է Թագավորական վինձորյան ձիարշավում, հայտնում է BBC-ն:
Թագուհու Barber’s Shop անունով ձին հաղթել է մրցույթի փուլերից մեկում, որում գնահատվում են ձիերի արտաքին տեսքն ու հնարավորությունները: Հաղթանակի մրցանակը եղել է Tesco առևտրի ցանցի 50 ֆունտ ստեռլինգի (72 դոլար) կտրոնը, ինչը 90-ամյա թագուհին շնորհակալ ժպիտով է ընդունել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել