Tert.am-ը գրում է.
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 2001 թ. ծնված Նելլի Համլետի Մարգարյանը, ով մայիսի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
 
Ովքեր որևէ տեղեկություն ունեն Նելլի Մարգարյանի գտնվելու վայրի մասին խնդրում ենք դիմել ոստիկանության Բաղրամյանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 0233-2-21-51, 010-59-06-48, 093-23-55-91 հեռախոսահամարներով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել