Newmag.am-ը գրում է.
Ֆրենսիս Քուրքջյան անունը հայտնի է համաշխարհային պարֆումերային շուկայում, միջազգային մամուլը նրան հոտառության վարպետ է անվանում: Ֆրանսիացի ժամանակակից պարֆյումերը հայտնի դարձավ 26 տարեկանում, երբ Ժան Պոլ Գոտյեի համար ստեղծեց Le Male բույրը: Օծանելիքը ամենավաճառվողներից մեկն է աշխարհում:
«Պարֆյումեր լինելը հրաշագործ լինելու նման է. ինչ-որ մեկի զգացմունքների վերարտադրությունն է քո ձևով: Բույր ստեղծելն ինձնից մեծ էներգիա է խլում, քանի որ այն բաղադրիչների սոսկ համադրում չէ: Ես ստեղծում եմ մի բան, որը դառնալու է հիշողություն»:
Ժան Պոլ Գոտյեի հետ գործակցությունից հետո, Քուրքջյանի գործընկերների մեջ հայտնվեցին աշխարհի ամենահայտնի նորաձևության տները: Ֆրենսիս Քուրքջյանի 40 աշխատանքներից են Elie Saab Le Parfum-ը` Elie Saab նորաձևության տան համար, My Burberry-ին` Burberry-ի, L’extase-ը` Nina Ricci-ի, Narciso Rodriguez-ը` Narciso Rodriguez բրենդի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ«Երբ պարֆյումերը սովորում է, նույն կերպ է նայում գլուխգործոցին , ինչպես նկարչություն սովորող ուսանողը` թանգարանի նմուշներին: Սիրում եմ Պիկասոյի խոսքը. Դու նմանակում ես, նմանակում և մի օր մոռանում ես դա ու ստեղծում գլուխգործոց»:



