Մեր երկրում աննորմալ չափերի է հասնում փոխնախարարների, խորհրդականների և օգնականների ինստիտուտը: Դրանք իհարկե ապահովում են զբաղվածություն, բայց ծանր բեռ են բյուջեի համար: Սկսենք փոխնախարարներից. եթե առկա է աշխատակազմի ղեկավար որպես հանրային ծառայող, որը համակարգում է ողջ նախարարության աշխատանքը և տեսականորեն պաշտպանված է քաղաքական փոփոխություններից, և առկա է քաղաքական պաշտոնյան՝ նախարարը, որը ենթակա է քաղաքական փոփոխությունների, ապա այսպես կոչված հայեցողական պաշտոն փոխնախարարն անելիք չունի որպես նախարարության ներսի 2-3 ոլորտի համակարգող՝ լինելով անձ, որը կախված է քաղաքական փոփոխություններից: Գանք խորհրդականներին. եթե նախարարությունում աշխատում են պրոֆեսիոնալներ, ապա չեմ կարծում, թե քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը՝ նախարարը, էլ չեմ խոսում հայեցողական պաշտոն զբաղեցրած անձի՝ փոխնախարարի մասին, նորից ունի պրոֆեսիոնալ խորհրդականների կարիք, իսկ ոչ պրոֆեսիոնալ խորհրդականներն այդտեղ ուղղակի անելիք չպետք է ունենան: Նույնը վերաբերում է և օգնականների հաստիքներին՝ թե՛ նախարարի և թե՛ փոխնախարարի առումով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: