Քանի որ օբյեկտիվ մարդ եմ ու ջայլամի քաղաքականությունն, ի տարբերություն շատ ֆեյսօգտատերերի, ինձ համար չէ, ուզում եմ արդեն հրապարակածս մի շարք բացթողումների կողքին նշել նաև այն դրականը, որ նկատել եմ ՀՀ նախագահի գործունեության մեջ:
ՀՀ նախագահն իր տեսակով համեստ մարդ է, շփման մեջ հասարակ: Միակ նախագահը, որ առաջին անգամ գլուխ խոնարհեց Մեծ Բանաստեղծ Սևակի շրիրիմի առաջ (ափսոս, մեր անգրագետ լրագրողները Արարատի մարզի փոխարեն անընդհատ ասում էին Վայոց ձորի մարզ. Սևակի ծննդավայրը Արարատի մարզում է :) ): Միակ նախագահը, ով տարիներ շարունակ Մեծ գրողի մեծությունը պատվում էր ծաղիկներով ` առանց շոու (իսկ շոուից անգամ զերծ չեն մնում Գրողների միությունը, մանր չինովնիկները, ովքեր այդ օրը պտիչկայի համար գալիս են հպարտորեն աջ ու ձախ են նայում կամերաների մոտ ու վազում խորոված ուտելու. դե երկար ճանապարհ են կտրել՝ Երևանից Զանգակատուն ): Շնորհակա՜լ ենք, պարոն նախագահ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/556248927719403
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել