Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանել է ԵՄ-ի ու Թուրքիայի միջև փախստականների հարցի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը և հայտարարել է, որ այն օգնում է փրկել մարդկային կյանքեր:
Մերկելը այդ հայտարարությունն արել է երեկ՝ Բեռլինում WDR հեռուստառադիոընկերության կազմակերպած ֆորումում: Մերկելի խոսքով՝ ԵՄ-ն պետք է պայքարի փախուստի պատճառների դեմ և այնպես անի, որ մարդիկ ընդհանրապես չսկսեն դեպի Եվրոպա վտանգավոր ուղևորություն:
«Եվրոպան չի կարող ինքնամեկուսանալ և ասել, որ իրեն չեն հետաքրքրում իր շուրջը կատարվող բաները»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ հիշեցնելով, որ տարեսկզբից մինչև միգրացիոն գործարքի ուժի մեջ մտնելը Եվրոպա մեկնելիս զոհվել է ավելի քան 350 մարդ, մինչդեռ դրանից հետո՝ 7 մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



