Մայիսի 5-ին ԱԳ նախարար Նալբանդյանը հայտարարեց, որ Մամեդյարովը ՄԽ համանախագահներին ասել է, թե ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանի դեսպաններն առանց իր հետ համաձայնեցնելու են շրջանառել կից ներկայցված նամակը։ Հիշեցնեմ, որ այդ նամակով Ադրբեջանը փորձել է ուժը կորցրած ներկայացնել 1994թ. հրադադարի պայմանագիրը։



Իրականում այս հայտարարությամբ Նալբանդյանը բացահայտել է Բաքվի հերթական սուտը կամ ստերի շղթան։
Նախ, նամակի առաջին իսկ նախադասությամբ նշվում է, որ այն շրջանառվել է Ադրբեջանի կառավարության հանձնարարությամբ։
Հետաքրքիր է, որ այս կարևոր փաստաթուղթը ստորագրել է ոչ թե դեսպանը Յաշար Ալիևը (ով՝ իմ ճշտված տեղեկություններով այդ օրերին աշխատանքի է եղել և չի բացակայել Նյու Յորքից), այլ գործերի ժամանակավոր հավատարմատարը (հավանաբար հենց նամակը ստորագրելու համար նշնակվել է հավատարմատար)։
Այսինքն, դեսպանը խուսափել է ստորագրել ՄԱԿ գլխավոր քարտուղարին ուղղված այս կարևոր նամակը։
Մամեդյարովի ասածից ստացվում է, որ կամ Ադրբեջանի ԱԳՆ-ում այնքան բարդակ է, որ շարքային աշխատողը առանց համաձայնեցնելու նամակներ է շրջանառում, կամ Բաքվում պատասխանատվությունից խուսափում են բոլորը՝ Ալիևից և Մամեդյարովից սկսված, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչով վերջացած։ Թողնենք, թող միջազգային հանրությունը որոշի, թե ո՞ր վարկածն է առավել մոտ իրականությանը։

P.S. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը օպերատիվ կերպով տարածել է պատասխան նամակ, ներկայացնելով իրականությունը։

P.P.S. Նամակի պատասխանը չի ուշացել նաև ՄԱԿ-ում ՄԽ համանախագահ երկրների դեսպանների կողմից։ Վերջիններս շատ արագ բամփել են Բաքվի գլխին, հայտարարելով, որ 1994-ի պայմանագիրը ուժի մեջ է և Բաքուն պարտավոր է հարգել այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել