Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարությունը, որտեղ նշվում է Թուրքիայի Դիարաբեքիր նահանգում Սուր քաղաքի մոտակայքում, Դիարբեքիր - Սարիղամիշ ավտոմայրուղու սկզբնամասում մայիսի 12-ի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթունի որոշ մանրամասներ: Ըստ հաղորդագրության, կասկածելի է թվացել մի բեռնատար, որին կանգնեցրել են ճանապարհային անվտանգության ուժերը: Թուրք անվտանգության ուժերի ներկայացուցիչները , երբ մոտեցել են բեռնատարին, հասկացել են, որ բեռնատարը բեռնված է պայթուցիկներով: Բեռնատարի մեջ եղել են PKK 4 զինյալ, ովքեր էլ գործի են դրել բեռնատարում Բ պլանի համար նախատեսված պայթուցիկ սարքը: Պայթունի հետևանքով զոհվել են բեռնատարի 4 ուղևորները, իսկ տարածքում պահակա-պարետային ծառայություն իրականացնող թուրք անվտանգության 17 աշխատակից ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, որից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել