153394_srcAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր քաղաքի կենտրոնական շրջանում պայթյուն է որոտացել, զոհվել է 4 մարդ, ևս 10-ը ստացել են վնասվածքներ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, հրշեջ խմբեր և շտապ օգնության մեքենաներ: Նախնական տվյալներով՝ պայթյունը կարող էր տեղի ունենալ քուրդ ապստամբների կողմից պայթուցիկ սարքի գործադրման արդյունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել