«ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 11-ին հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած զինծառայող 20-ամյա Արմեն Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից էր։ Տեղի գյուղապետ Վանիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում ցավով նշեց.
 
- Արմենը ընտանիքի միակ որդին էր։ Երեք քույր ուներ՝ իրենից տարիքով մեծ։ Շատ կենսախինդ, բարի ու հայրենասեր տղա էր։ Մայրը վատառողջ է։ նախօրեին հենց ցերեկն էր զանգել, մոր հետ խոսել, ասել էր, որ ամեն բան հանգիստ է, հիմա կրակոցները քիչ են։ Վերջում էլ, թե՝ «Դու մենակ չհիվանդանաս, մամ ջան, տղուդ մեջքը մենակ չկոտրես, ստեղ սաղ լավ ա»։ Սոցիալապես շատ ծանր պայմաններում են ապրում, հայրը արտագնա աշխատանքների էր, զանգել ենք առավոտյան կգա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել