Tert.am-ը գրում է.
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են մայիսի 14-ին կայանալիք եզրափակիչ փուլի մասնակիցների ելույթների հաջորդականության ցանկը:

Ինչպես նշում է eurovision.tv-ն, ցանկը հաստատվել է մրցույթի պրոդյուսերների, Եվրոպական հեռարձակողների միության գործադիր նախագահ Իոն Օլա Սանդի և ժյուրիի խմբի նախագահ Ֆրենկ Դիտեր Ֆրեյլինգի կողմից:


Հայտնի է, որ Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն իր LoveWave երգով հանդես է գալու 26 համարի ներքո` եզրափակելով ելույթների շարքը: Մինչդեռ բացումն անելու է Բելգիայի ներկայացուցիչը, որին կհաջորդեն Չեխիան, Նիդեռլանդները,  Ադրբեջանն ու Հունգարիան: Իսկ հարևան Ռուսաստանն ու Վրաստանը հանդես կգան 18 և, համապատասխանաբար, 23 համարների ներքո:

Հիշեցնենք, որ երեկ Ստոկհոլմում կայացել է «Եվրատեսիլ-2016»-ի 2-րդ կիսաեզրափակիչը, որին հաջորդած քվեարկության արդյունքներով՝ եզրափակիչ անցած տասը երկրներն են՝  Լատվիա, Վրաստան, Բուլղարիա, Ավստրալիա, Ուկրաինա,  Սերբիա, Լեհաստան, Իսրայել, Լիտվա,  Բելգիա:
 
 
Եզրափակիչ փուլի մասնակիցների ելույթների հաջորդականության ցանկը՝ այստեղ։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել