168.am–ը գրում է.

ԱՄՆ-ում կայացած աճուրդում 1,265 մլն դոլարով վաճառվել է Winchester հազվագյուտ հրացանը, որը պատրաստվել է 1886 թվականին: Աճուրդն անցկացրել է Rock Island Auction Company ֆիրման (Իլինոյսի նահանգ) հաղորդում է Luxurylaunches-ի կայքը:
Այս հրացանը հարուստ պատմություն ունի: Դրա սեփականատերը եղել է ամերիկացի կապիտան Հենրի Լոութոնը, որը 1886 թվականին գերի էր վերցրել ապաչիների ցեղի զինվորական առաջնորդ Ջերոնիմոյին: 1886 թվականի նմուշի հրացանը՝ 1 սերիական համարով, Winchester ֆիրմայի ներկայացուցչի կողմից որպես ընծա Լոութոնին տրվել էր ի նշան նրա ծառայությունների ճանաչման:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/05/13/635874.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



