Bundestag-2-2Araratnews.am-ը գրում է.

Քրիստոնյա-դեմոկրատական միությունից պատգամավոր Դետլեֆ Զայֆը ԳԴՀ-ի խորհրդարանում կարդացել է հումորիստ Յան Բեմերմանի բանաստեղծությունը, որը Թուրքիայի իշխանությունների դժգոհությունն էր առաջացրել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին պարունակվող վիրավորանքների պատճառով, հայտնում է   Gazeta-ն` վկայակոչելով Nordbayerischer kurier-ին:

Նա բանաստեղծությունը խիստ քննադատության է ենթարկել` այդպիսով աջակցելով Անգելա Մերկելի որոշմանը` բավարարել թուրքական կողմի պահանջը հումորիստին պատժելու առումով:

Չնայած դրան, Զայֆի գործողությունները խորհրդարանում գտնվող պատգամավորների մեծամասնության վրդովմունքն են առաջացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել