Tert.am-ը գրում է.
Ամերիկյան Pizza Hut պիցցերիաների ցանցը գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` առաքում կատարելով Կիլիմանջարո լեռան գագաթին: Այս մասին հաղորդվում է Guinness World Records-ի կայքում:
 
Աֆրիկայում ռեստորանների ցանցի գլխավոր տնօրենը, ցանցի աշխատակիցները և փորձառու ուղեկցորդները պիցցան հասցրել են 5800 մետր բարձրությունները: Այդպիսով նրան գերազանցել են ցամաքի ամենաբարձր կետ պիցցայի առաքման ռեկորդը: Առաքման թիմի ճանապարհորդությունը 4 օր է տևել:   


Pizza Hut-ի աշխատակիցներից բացի ռեկորդային առաքմանը մասնակցել են նաև ամերիկյան Yum! Brands կորպորացիայի աշխատակիցները:


Ցանցի նախագահ Միլինդա Փանթի խոսքով` այս առաքմամբ նրանք նշել են իրենց ռեստորանի բացումը Տանզանիայում, որը 100-րդ երկիրն է դարձել, որտեղ ներկայացված է Pizza Hut-ը:


Pizza Hut-ը պիցցերիաների ամենամեծ ցանցն է աշխարհում: Այն հիմնադրվել է 1958-ին Կանզաս նահանգում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել