facebookAraratnews.am-ը գրում է.

Facebook սոցիալական ցանցն առաջիկայում կկարողանա 360 աստիճանային լուսանկարներ ցուցադրել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Verge-ը:

Նոր ֆունկցիան օգտատերերին թույլ կտա սմարթֆոնով արված պանորամային լուսանկարներ դիտել: 2015 թվականի սեպտեմբերին Facebook-ը 360 աստիճանային տեսանյութի աջակցություն է իրականացրել:

360 աստիճանային մեդիաֆայլերի աջակցությունը Facebook-ի նոր նախագծի մաս է՝ որպես տարբեր վայրերից լուսանկարների հավաքածու ստեղծելու, ինչպես նաեւ վիրտուալ իրականության Oculus սաղավարտի ուղղությամբ ուշադրություն հրավիրելու գործիք:

Ընդհանուր առմամբ, Facebook-ը ցանկանում է օգտատերերին մղել հնարավորինս շատ մուլտիմեդիայի բովանդակություն ստեղծել եւ ներբեռնել սոցցանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել