Tert.am-ը գրում է.
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին հայտարարել է, որ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը չի հաղթի ԱՄՆ նախագահի ընտրություններում, քանի որ ամերիկյան հասարակությունը չպետք է վախով ղեկավարվի:
«Դոնալդ Թրամփը չի կարող դառնալ նախագահ: Վախը չի կարող ղեկավարել մեր երկիրը: Մենք չենք վախենում մուսուլմաններից կամ ներգաղթյալներից կամ կանանցից: Մենք չենք պատրաստվում վախենալ ինչ-որ բանից», - հոլիվուդյան դերասանի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

Քլունին այս խոսքով հանդես է եկել Կաննի միջազգային կինոփառատոնի ժամանակ Money Monster  ֆիլմի համար կազմակերպված մամուլի ասուլիսում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել