Barometer.am-ը գրում է.
Ծակոտիներն առաջանում են դեմքի մաշկի պակաս խնամքի դեպքում: Շատ հաճախ լայնացված ծակոտիներն առաջանում են ճարպոտ մաշկ ունեցողների մոտ՝ հիմնականում քթի, ճակատի և կզակի շրջանում: Այս խնդիրը երբեմն ահանգստացնում է նաև չոր մաշկ ունեցողներին:
Ճարպագեղձերը, որոնք կազմում են ծակոտիների անբաժան մասը, ճարպի առաջացման հետևանքով լայնանում են: Ծակոտիների վիճակի վատթարացման հետևանք են համարվում սթրեսը, ոչ ճիշտ սննդակարգը, աղտոտված օդը և կենսակերպը, որոշ սննդամթերքներ՝ կաթնային շոկոլադը, սուրճը, կծու մթերքները, քաղցր ալկոհոլային խմիչքները, սպիրտային հիմքով լոսյոնները, բշտիկները սեղմելը, արևը և այլն:
Գոյություն ունեն միջոցներ, որոնք թույլ կտան ազատվել լայնացած ծակոտիներից կամ դրանք նեղացնել:
Դեմքի ավելորդ ճարպից կօգնի ազատվել սկրաբը: Ամենօրյա սկրաբի օգտագործումը կնպաստի ծակոտիների մաքրվելուն, ճարպի հեռացմանը, որն էլ իր հերթին թույլ չի տա բշտիկների առաջացմանը:
Սկրաբ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ այն պարունակի վիտամին С կամ վիտամինը А:
Մեկ այլ միջոց է նաև սա. թասի մեջ լցրեք տաք ջուր, ջրի մեջ ավելացրեք կիտրոնի, անանուխի կամ երիցուկի եթերային յուղեր: Կռացեք թասի վրա և ծածկեք գլխի վերևի հատվածը սրբիչով՝ այնպես, որ գոլորշին բարձրանա դեմքի ուղղությամբ:
Մնացեք այդ դիրքում 3 րոպե և ծակոտիները կբացվեն: Դեմքը լոսյոնով սրբեք և ծակոտիները արդեն մաքրված կլինեն: Եթե այս մեթոդը ճիշտ կիրառեք, ապա ծակոտիները կմաքրվեն և նկատելիորեն կնեղանան: Մաքրված ծակոտիների արագ նեղանալուն կօգնի ատամի մածուկը, որը պետք է բարակ շերտով քսել դեմքին:



