Hayat Boumeddiene appears in Islamic State film - 06 Feb 2015Araratnews.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի դատարանն առաջին անգամ ազատազրկման է դատապարտել կնոջ, որն ԻՊ ահաբեկչական խմբավորման անդամ է եղել: Այս մասին գրում է Քուվեյթի «Ար Ռայի ալ-Ամ» պարբերականը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, 27-ամյա ուսանողուհին, որը հայտնի է Ումմ Օվեյս անունով, ահաբեկչական գործունեությանը մասնակցության մեղադրանքով դատապարտվել է 6 տարի ժամկետով ազատազրկման:

Թագավորությունում «Ալ Քաիդա»-ի բջիջներից մեկին անդամակցության համար 9 տարվա ազատազրկման դատապատված հորեղբոր ազդեցությամբ նա սոցիալական ցանցերի միջոցով հավատարմություն է հայտնել ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին եւ խմբավորմանն աջակցող թռուցիկներ տարածել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել