Գիտնականները մաշկը սենսորային էկրան են դարձրել սմարթ-ժամացույցերի համարLife.panorama.am-ը գրում է.

Կարնեգի-Մելոն համալսարանի Future Interfaces Group լաբորատորայի հետազոտողները ստեղծել են մի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս օգտագործել օգտատերի մաշկը՝ որպես սենսորային էկրան խելացի ժամացույցերը ղեկավարելու համար:

Ինչպես գրում է N+1 կայքը, SkinTrack անվանումը կրող համակարգը կազմված է մատի վրա հագցրած մատանիից, որը բարձր հաճախականության ազդանշան է ճառագայթում, ինչպես նաև երկու էլեկտրոդներ ունեցող ապարանջանից, որը միացված է սմարթ-ժամացույցին և տեղադրված է դաստակի վրա: Կաշվի վրա սեղմելիս` կառավարող սխեման հաշվում է տարածությունը սեղմման կետից մինչև յուրաքանրչուր էլեկտրոդ և որոշում է սեղման կետը 99 % ճշգրտությամբ, ինչը թույլ է տալիս գրառել ինչպես միայնակ ազդանշանները, այնպես էլ այսպես կոչված «սվայփերը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել