Brent ապրանքանիշի նավթի գինն այսօր` մայիսի 12-ին, հասել է 48 դոլարի` մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta.ru-ն:
Նավթի աճող գների ֆոնին` Էներգետիկայի միջազգային գործակալությունը հրապարակել է իր կանխատեսումները, որոնց համաձայն` նավթի պահանջարկը 2016-ին կմեծանա օրական 1.2 մլն բարելով և կհասնի 95.9 մլն բարելի: Սակայն նույն գործակալության տվյալներով` համաշխարհային արդյունահանումն արդեն իսկ գերազանցում է այդ թիվը:
Միևնույն ժամանակ՝ նավթային շուկայի առաջնորդները պատրաստ են հարստացնել արդյունահանման ծավալները: Ռուսաստանը դեռ հավատում է, որ շուկան կկայունանա:
Նավթի համաշխարհային գները կրկին աճ են գրանցել Նիգերիայից ստացված լուրերի ֆոնին, որտեղ վթարվել է Bonny Light նավթատարը, որով նավթ է մատակարարում Shell ընկերությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/05/12/oil-prices/2018602
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



