Իվետայի շնորհիվ կես ժամը մեկ ԵՎՐՈՆՅՈՒԶՈՎ, որը հեռարձակվում է ողջ աշխարհով մեկ, ցուցադրում են ԱՐՑԱԽԻ ԴՐԱՇԸ: Դեռ ոչ ոք այս մակարդակով չեր քարոզել Արցախը, ինչքան դա արեց Իվետան: Կարծում եմ չպետք է ճմշում գործադրել Իվետայի վրա, որպեսզի նա նույնը անի եզրափակչի ժամանակ: Կարելի է իհարկե կրկնել, բայց նախ երկրորդ անգամ դա արդեն շատ ավելի թույլ էֆֆեկտը կունենա, և երկրորդ՝ ավելի ճիշտ կլինի Իվետան փորձի հաղթել և արդեն որպես հաղթանակած արտիստ այդ դրոշով շրջագայի ողջ Եվրոպայով մեկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: