Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներինYerkir.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ժողովրդավարական և օրենսդրական զարգացման գործընթացների ներկա փուլին և հետագա անելիքներին:

Նախարարը համազեկուցողներին ներկայացրել է ՀՀ Սահմանադրական հանրաքվեին հաջորդող օրենսդրական կարգավորումների ծավալուն գործընթացը, որտեղ ՀՀ արդարադատության նախարարությունը հիմնական պատասխանատուն է:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծին և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած գործընթացներին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել