168.am-ը գրում է.
Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ ակնեի դեմ ամենաարդյունավետ պայքարող խոտաբույսն ուրցն է։ Ակնեի առաջացման հիմնական պատճառը «պրոպիոնիբակտերիում ակնե» բակտերիան է, իսկ ուրցն ակտիվորեն պայքարում է դրա դեմ։
Ուրցը այլ խոտաբույսերի, օրինակ՝ մրտենու (Мирт, мирта) և եղեսպակի հետ համադրությամբ, ուղղակի անփոխարինելի է դառնում: Այս մասին են վկայում Լիդսի համալսարանում արված վերջին հետազոտությունների արդյունքները։
Healthyfoodstar կայքը ներկայացնում է ակնեի դեմ հզոր միջոց, որի հիմնական բաղադրիչն ուրցն է։
Բաղադրություն
- 1 փունջ չորացրած ուրց
- 1 փունջ եղեսպակ
- 1 փունջ չորացրած մրտին
- Կես լ ալկոհոլ
Բույսերը լցրեք ալկոհոլի մեջ և թողեք մնա 8 օր։ Ապա քամեք և լուծույթը լցրեք ապակե շշի մեջ։ Օգտագործեք՝ որպես դեմքը մաքրող տոնիկ։
Լուծույթն ունի հակաբակտերիալ և հանգստացնող ազդեցություն։
Աղբյուրը © 168.amՆյութի աղբյուր՝ http://168.am/2016/05/05/633208.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



