Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը վերադառնում է ռինգ: Նրա հաջորդ մենամարտը նախանշված է հուլիսի 16-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում:

«Պատրաստ չեմ հրաժեշտ տալ այս սպորտին, որն այնքան շատ եմ սիրում: Ռամիրեսի հետ մենամարտը չընթացավ նախատեսածիս պես, բայց խոստանում եմ, որ նման բան այլևս չի կրկնվի:

Բոլորին ցույց կտամ, որ կարող եմ ավելի լավ մենամարտել և կրկին դառնալ աշխարհի չեմպիոն: Սա է իմ ամենամեծ ցանկությունը»,- նշել է Արթուր Աբրահամը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել