Newmag.am-ը գրում է.
Իր փայլուն կարիերայի ընթացքում աշխարհահռչակ ֆինանսիստ, ներդրող Ուորեն Բաֆեթը բազմաթիվ անգամ դիմել է խոշոր ռիսկային քայլերի:
2008-ին, երբ ամբողջ աշխարհը վխտում էր ֆինանսական ճգնաժամում, Բաֆեթը միլիարդավոր դոլարներ ներդրեց Goldman Sachs ընկերությունում: Թեև կապիտալիստի ամենառիսկային քայլը փորձագետները համարում են այն, որ իր ունեցվածքի 99 տոկոսը Բաֆեթը ներդրել է բարեգործական ծրագրերում: Հիմնական մասը Բիլ և Մելինդա Գեյթսի հիմնադրամի միջոցով:
Այդ ֆանտաստիկ առատաձեռնությունը պետք է օգնի առողջապահական և կրթական ծրագրերի իրականացմանը, ինչի արդյունքում աշխարհում աղքատության մակարդակը պետք է նվազի:
Անցած տարի Բաֆեթը 20 մլն բաժնետոմս նվիրաբերեց 5 ֆոնդերին: Ընդհանուր առմամբ` 2006 թվականից մինչև այժմ Բաֆեթը 21.5 մլրդ դոլար է տրամադրել բարեգործական ֆոնդերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ