Հիմա, երբ ակտիվ մարտական գործողությունների սկսվվելուց 40 օր է անցել և արդեն մեկ ամսից ավել է սահմանին դադարել են լուրջ բախումները, տարբեր ծակերից սկսոււմ են դուրս սողալ մինչ այդ ծպտուն չհանող կասկածելի պերսոնաժներ ու փորձում են իրենց ստոր ամբիցաները բավարարել՝ 4-օրյա պատերազմի զոհերի արյան շահարկմամբ։
Վերցնենք Ժիրայր Սեֆլիյանին։ Դրա կողմնակիցները Ժրիկից մի այնպիսի պերսոնաժ էին փչել, որ Ազգային հերոսից 5 էր պակաս, բայց արի ու տես, որ Ժիրիկը ոչ մարտերի ժամանակ, ոչ էլ հետո, ո՛չ մասնակցեց դրանց, ո՛չ կամավորագրվեց, ո՛չ էլ ինչ որ օգտակար դերակատարություն ունեցավ։ Միակ դրական դերակատարությունն այն էր, որ գանե մի երկու շաբաթ ձայնը կտրած-նստած էր․․․
Բայց հիմա, երբ լայնամասշտաբ պատերազմի ռիսկը կարես թե նվազել է ու չկա զորահավաքի լուրջ հավանականություն, Ժիրիկը որոշել է դուրս սողալ իր հերոսական մահճակալի տակից ու դարակազմիկ հայտարարություններ անել։ Պարզվում է, որ ըստ Սեֆիլյանի՝ 4-օրյա պատերազմում մենք կորցրել ենք Արցախի տարածքի 1 տոկոսը, իսկ միայն հյուսիսային ուղղությունում՝ 7 քառակուսի կիլոմետր։ Միայն Սեֆիլյանը և իր ճվճվվան կանանց բրիգադը գիտեն, թե ինչպես կարելի էր մետրաժ հաշվել մահճակալի տակից, բայց դե հիմա մարդիկ նման թիվ են հնչեցնում․․․
Սա բավականին նողկալի շահարկում է, բայց այն չի զարմացնում։ Հիմնադիր խորհրդարանը երբեք էլ չի խորշել շահարկման առարկա դարձնել թեմաներ, որոնք պարզապես անկարելի է օգտագործել նման հարցերում։ Քանի կար՝ Ցեղասպանության շորշոփի տակ էին ինչ որ պիղծ դավեր նյութում, հիմա էլ անցան 4-օրյա պատերազմին, որին շուրջ հարյուր լուսավոր հայորդի նվիրաբերեց իր կյանքը, իսկ այսօր ոմն Ժիրիկ՝ մետրն առած, միայն իրեն հայտնի մեթոդներով չափագրումներ է անում ու ըստ էության՝ գնահատական տալիս այդ տղաների թափած արյանը։ Ու չկա մեկը, ով այս քաղաքական ծաղրածուին կհիշեցնի, որ մի նրուբ հարց կա․ իսկ ո՞ւր էր այդքան սրտացավ հերոս Սեֆիլյանը, երբ մենք կորցնում էին ու փորձում էինք հետ բերել այդ 700, կամ էլ 7 միլիոն քառակուսի մետրը։