Araratnews.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ն կշարունակի Ռուսաստանի հետ երկխոսությունը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«ՆԱՏՕ-ն կշարունակի Ռուսաստանի հետ երկխոսություն վարել երբ և որտեղ մենք կարողանանք: Ներկայում, երբ լարվածությունը մեծ է, կապի միջոցները բաց պահելը հատկապես կարևոր է»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը` շեշտելով, որ դաշինքը կշարունակի ամրապնդել իր անվտանգությունը` բոլոր սպառնալիքներից, այդ թվում բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև սրվել են հակասությունները Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման շուրջ: Ռուսաստանը պնդում է, որ դրանք ուղղված են իր դեմ, սակայն ՆԱՏՕ-ում հերքում են այդ մեղադրանքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել