http---com.ft.imagepublish.prod.s3.amazonawsԳերմանիայի իշխանությունների հայտարարությունը՝ բանակի թվաքանակի մեծացման մտադրության մասին, կարևոր պահ է դարձել Եվրոպայի պաշտպանության համար։ Այս մասին գրում է Financial Times-ը։

Վերջին 25 տարում բունդեսվերի ընդհանուր թվաքանակը կրճատվել է՝ 585 հազարից դառնալով 177 հազար։ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի քայլը՝ ուղղված բանակի մեծացմանը, ունի մեծ խորհրդանշական նշանակություն Եվրոպայի համար, և դա, հոդվածի հեղինակի կարծիքով, պետք է ուրախությամբ ընդունվի ՆԱՏՕ-ի անդամ-երկրների, հատկապես ԱՄՆ-ի կողմից։

Դեռ վերջերս դժվար էր պատկերացնել, որ Գերմանիան կորոշի մեծացնել բանակը։ Սակայն այժմ Բեռլինի վերաբերմունքը համաշխարհային ճգնաժամերի նկատմամբ փոխվել է։

FT-ն գրում է, որ Գերմանիայի իշխանություններն ընդունել են այդ որոշումը 2 պատճառով՝ հանուն Ռուսաստանին դիմակայելու և ԴԱԻՇ-ից եկող ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարի։

Ներկայում երկրի պաշտպանական ծախսերը կազմում են երկրի ՀՆԱ-ի 1.2 տոկոսը, սակայն Գերմանիայի պաշտպանության նախարարն արդեն հայտարարել է, որ 2020 թվականին դրանք 34.3 մլրդ եվրոյից կհասնեն 39.2 մլրդ եվրոյի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել