defaultՀայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 11-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Իջեւան ավտոճանապարհին՝ Այգուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, որը խոչընդոտում է երթեւեկությանը. անհրաժեշտ է օգնություն

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ճամբարակ-Իջեւան ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 150 խմ)՝ երկկողմանի փակելով ավտոճանապարհը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ «Ճամբարակի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ իրականացրել ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթեւեկելի:

Ավտոճանապարհի մաքրման աշխատանքները կվերսկվեն առավոտյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել