Panorama.am-ը գրում է.
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի նախկին իշխանությունները թաքցրել են Սմոլենսկում նախագահական Տու-154М ինքնաթիռի ավիավթարի հետ կապված փաստաթղթերը և «ապատեղեկացրել են հասարակությանը»: Այս մասին գրում է rbc.ru կայքը:
Նախօրեին Լեհաստանի պաշտպանության նախարար Ա. Մաչերևիչը հայտարարել է, որ Լեհաստանի նախկին իշխանությունները թաքցրել են ինքնաթիռի վթարի հետ կապված «իսկական պատճառները և դեպքերի ընթացքը»:
«Նրանք դատախազությանը ստուգման համար տվյալներ են ներկայացրել, բայց այնպես, որ անհնար լինի հասկանալ նրանց իրական նշանակությունը և բովանդակությունը: Նրանք թաքցրել են առանցքային, այդ թվում նաև Տու-154-ի հետագծին՝ թռիչքի վերջին փուլում, վերաբերող փաստաթղթերը»,- ասել է Մաչերևիչը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



