168.am–ը գրում է.

National Geographic-ի գիտնականներին հաջողվել է նկարահանել տեսահոլովակ, որտեղ կետադելփինները խմբով շնաձուկ են որսում:
Կետերը խմբով հալածում են շնաձկանը, մինչեւ դրանցից մեկին հաջողվում Է որսալ շնաձկանը: Տեսագրությունը նկարահանվել է Հնդկական օվկիանոսում՝ Ավստրալիայի հարավային ափից ոչ հեռու:
Մինչ այդ պահը համարվում էր, թե կետադելփինները, կախված տեսակից, սահմանափակ սննդաբաժին ունեն, որի մեջ մտնում են սոսկ որոշակի ձկներ, փոկեր եւ ծովարջեր:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/05/12/635254.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել