Lurer.com–ը գրում է.

Ավելի քան 60 մարդ Է տուժել 5,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը մայիսի 11-ի առավոտյան տեղի Է ունեցել ՉԺՀ-ի Տիբեթի ինքնավար շրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը, վեց մարդ ծանր վնասվածքներ են ստացել: Բոլոր տուժածները տեղափոխվել են Չամդո օկրուգի հիվանդանոց:

Սեյսմիկ ցանցերի չինական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել Է տեղական ժամանակով ժամը 9:15-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:15-ին) Չամդո քաղաքային օկրուգում: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր 7 կիլոմետր խորության վրա:

Տեղի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով քանդվել են տներ, կամուրջներ եւ ճանապարհներ: Նշվում Է, որ տարերային աղետի շրջան են ուղեւորվել չինացի փրկարարներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել